News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ–ի Մեծ պալատը թեեւ մերժել է Շվեյցարիայի հայցը, սակայն որոշումը կարելի է հայկական կողմի հաղթանակը համարել այն առումով, որ որոշման տեքստից հանվել են Ստորին պալատի որոշման մեջ առկա` Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող անընդունելի գնահատականները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը` մեկնաբանելով հոկտեմբերի 15–ին հրապարակված վճիռը։

«Հայաստանի Հանրապետությունը` որպես երրորդ կողմ, նպատակ էր հետապնդում, որ ՄԻԵԴ–ը չտա գնահատական Ցեղասպանությանը։ Փաստորեն, ՄԻԵԴ–ի Մեծ պալատը իր որոշման մեջ արձանագրեց, որ ինքը իրավասու չէ եւ չի կարող 1915թ. կատարվածին գնահատական տալ, որը կարող է միջազգային իրավունքի իմաստով որեւէ կերպ բնորոշել Ցեղասպանություն եզրը եւ չի կարող իրավական ուժ ունեցող որեւէ հայտարարություն անել»,– ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը որպես երրորդ կողմ ի սկզբանե հենց այս նպատակն է հետապնդել. «Այս գործում եւ Հայաստանը, եւ Թուրքիան հանդես էին գալիս որպես երրորդ կողմ: Թուրքիային պետք էր հստակ ձեւակերպում, որ չի եղել Ցեղասպանություն, եղել են ինչ–որ իրադարձություններ: Մինչդեռ Եվրոպական դատարանը ոչ միայն նշեց, որ չի տալու նման հարցի պատասխան, այլեւ իրավասություն չունի եւ այն դատարանը չէ, որ այդ հարցին պատասխանի: Հայաստանը հենց դա էլ պնդել էր»։

Նշենք, որ ՄԻԵԴ Մեծ պալատի որոշման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ–ից չի պահանջվում սահմանել` արդյոք 1915թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը կարող են բնութագրվել որպես Ցեղասպանություն, եւ որ ՄԻԵԴ–ը իրավասություն չունի այս հարցի վերաբերյալ իրավական ուժ ունեցող գնահատական տալ։

Նախորդ` Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնութագրվել էր որպես պատմական վիճելի փաստ, ինչն էլ որպես երրորդ կողմ վիճարկում էր Հայաստանի Հանրապետությունը։

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ 2013թ. Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Շվեյցարիայի դատարանի վճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի ոտնահարում է։ Շվեյցարիայի կառավարությունն իր հերթին դիմել էր ՄԻԵԴ` գործը ՄԻԵԴ Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով, որը 2014թ. բավարարվել էր։ Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ