News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գիտնականները հերքել են այն տարածված տեսակետը, որ նախնադարյան մարդիկ պառկում էին քնելու մայրամուտին ու արթնանում արեւածագին եւ քնում էին օրական 8-9 ժամ: Իրականում նրանք նույնքան էին քնում, որքան ժամանակակից մարդիկ, երբեմն էլ նույնիսկ ավելի քիչ՝ օրական միջինը 6.5 ժամ:

Հետազոտական խումբը 1165 օրվա ընթացքում հետեւել է խադզա (Թանզանիայի բնիկ բնակչություն), սան ( Նամիբիայի տարածքում ու Կալահարի անապատում բնակվող ցեղախումբ), ու ցիմանե (Բոլիվիայի բնիկ բնակչություն) ժողովուրդների կյանքին: Այդ ցեղախմբերը առայսօր նախնադարյան մարդկանց կենսակերպին շատ նման կենսակերպ են վարում՝ որսի են գնում նետ ու աղեղով, քոչվոր կյանքով ապրում: Ընդհանուր առմամբ գիտնականները տեղեկություններ են հավաքել 94 մեծահասակ մարդկանց մասին, որոնք ներկայացնում էին երեք տարբեր ցեղախմբերը, հայտնում է Gazeta-ն:

Ուսումնասիրության արդյունքոմ պարզվել է, որ այն մարդիկ, որոնք քոչվոր կենսակերպ են վարում ու սնունդ հայթայթում որսորդության միջոցով, ամենեւին էլ մայրամուտի հետ չեն պառկում քնելու. նրանք պառկում են քնելու մայրամուտից միջինը 3 ժամ 20 րոպե հետո: Նրանց քնի միջին տեւողությունն էլ 6 ժամ 25 րոպե է՝ մոտավորապես նույնքան, որքան ժամանակակից մեգապոլիսների բնակիչներինը:

Աշխատության հեղինակները վստահեցնում են, որ իրենց ստացած տվյալները պսակազերծել են այսպես կոչված «պալեոլիթյան» կենսակերպի մասին առասպելները, որոնց կողմնակիցները պնդում են, որ նախնադարյան մարդիկ բացառապես օգտակար ու առողջարար սնունդով՝ մսով ու բույսերով են սնվել եւ քնել օրական 8-9 ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ