News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2014 թ.-ի դրությամբ Եվրոպական դատարանը 591 որոշում է կայացրել դատարանների կողմից մարդկանց խոսքի ազատության ոտնահարման դեպքերի վերաբերյալ, և հայցերի մոտ կեսը հենց Թուրքիայի դեմ է ներկայացվել: Այս մասին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության հետ զրույցում ասել է  գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի ներկայացուցիչ, փաստաբան Ամալ Քլունին` անադադառնալով վճռի հրապարակումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարարի այն հայտարարությանը, թե «Թուրքիան տոնում է վճիռը, քանի որ հարգում է արտահայտվելու ազատության իրավունքը»:

«Եվրոպական դատարանը վճռել է, որ Փերինչեքի խոսքը քրեականացման ենթակա չէ, քանի որ Շվեյցարիայում այն չի կարող որակվել որպես ռասայական ատելություն պարունակող կամ բռնության կոչող արտահայտություն: Սա, իհարկե, խոսքի ազատության իրավունքը խրախուսող որոշում է, քանի որ Դատարանը պետք է մտահոգվի ցանկացած երկրի՝ խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներով: Հասկանալի է, որ Դատարանը մտահոգված է խոսքի ազատության պաշտպանության հարցով, քրեականացում նախատեսելով ծայրահեղ դեպքերում միայն: Սակայն այս դրույթը չպետք է անհանգստացնի Հայաստանին այն պարզ պատճառով, որ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող մարդիկ դատապարտվում են ոչ թե Երևանում, այլ թուրքական դատարանների կողմից»,– ասել է Քլունին։

Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները, որոնցով վիճահարույց էր համարվում փաստը, թե արդյո՞ք 1915 թ. կոտորածները որակվում են որպես ցեղասպանություն:

«Նման ձևակերպումներն, իհարկե, վիրավորական էին հայության համար... Մեր համոզմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը պետք է սկզբունքային գտնվեր և առնվազն բացառեր նման արտահայտությունները: Այս վճռով մենք հաղթեցինք: Դատարանը որոշեց, որ Ստորին պալատի ձևակերպումներն անտեղի էին: Դատավորներից տասն ասացին, որ այդ հարցն իրենք երբևէ չեն էլ քննել, քանի որ դա նրանց իրավասությունից դուրս է: Դա էլ մեր փաստարկներից մեկն էր: Մյուս յոթ դատավորներն էլ արձանագրեցին, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անառարկելի իրողություն է: Մենք զգացված ենք դատարանի նման դիրքորոշումից: Ահա՛ թե ինչու այս վճիռը հաղթանակ է հայության համար»,– ասել է Քլունին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՄԻԵԴ Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որով մերժեց Շվեյցարիայի կառավարության հայցը` միաժամանակ բավարարելով գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության պահանջները եւ Ստորին պալատի վճռի տեքստից հանելով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող գնահատականները։

2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ 2013թ. Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Շվեյցարիայի դատարանի վճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի ոտնահարում է։ Շվեյցարիայի կառավարությունն իր հերթին դիմել էր ՄԻԵԴ` գործը ՄԻԵԴ Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով, որը 2014թ. բավարարվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանն այս գործում. Ամալ Քլունի
Փաստաբանի կարծիքով` թուրքական ժխտողականությունն անհեռանկարային է, դանդաղեցնում է այդ երկրի հանրության առողջացումը և բարդացնում հաշտությունը...
Ամենաշատ