Վայոց Ձորի մարզում այսօր` հոկտեմբերի 16–ին, տեղի է ունեցել ճանապարհատրանստորտային պատահար: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am–ին հայտնեցին, որ վթարի են ենթարկվել «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։
«Նիսանի» վարորդը` Մ.Ա–ն վնասվածք է ստացել, նրան տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ «Մերսեդեսի» վարորդը` Ա. Ղ.–ն, ըստ ոստիկանության, անվնաս է։
«Փաստինֆո» կայքի տեղեկությունով` վթարի ենթարկված ավտոմեքենաներից մեկը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Փորձեցինք կապվել Սուրիկ Խաչատրյանի հետ, որը միայն պատասխանեց, որ ինքը Երեւանում է եւ խորհուրդ տվեց զանգել իր վարորդին։
Նշենք, որ մեր տեղեկություններով` Ա.Ղ.–ն հենց Սուրիկ Խաչատրյանի վարորդն է` Արարատ Ղեւոնդյանը։ Ըստ որոշ տեղեկությունների` Սուրիկ Խաչատրյանը նույնպես մեքենայի մեջ է եղել։