News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սոցիալ դեմոկրատ hնչակյան կուսակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողներին ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Խորհրդարանական կառավարման համակարգը մեկ քայլ առաջ է, բայց դրա պտուղները քաղելու համար պետք է քաղաքական կամք: Ամեն ինչ հրաշալի է լինելու, բոլոր խնդիրները լուծվելու են, եթե լինի քաղաքական կամք»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Կուսակցության ատենապետի խոսքով՝ երկրին արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Դրանց իրականացումը, ըստ նրա, կախված չէ Սահմանադրությունից. եթե քաղաքական կամքը բացակայի, ոչ գործող, ոչ էլ այլ Սահմանադրության «պտուղները քաղել» հնարավոր չի լինի:

ՍԴՀԿ-ն կհամագործակցի «Այո»-ի ճակատի ուժերի հետ, թե ոչ, Նարեկ Գալստյանի խոսքով, պարզ կլինի այսօր Երեւանում մեկնարկած 10-րդ համագումարի փակ նիստերի քննարկումներից հետո:

Վարչության ատենապետը ողջունեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող՝ «Ոչ»-ի ճակատի քաղաքական ուժերի՝ իշխանափոխություն իրականացնելու մտադրությունը, միեւնույն ժամանակ նշելով, որ նրանցից դեռ ոչ մի «հոդաբաշխ բացատրություն» չի լսել այն մասին, թե ինչու են դեմ սահմանադրական փոփոխություններին:

Նշենք, որ այսօր մեկնարկել է ՍԴՀԿ 10-րդ համագումարը: Մի քանի օր փակ նիստեր տեղի կունենան, ինչից հետո կուսակցությունը հանդես կգա իր առաջիկա ծրագրերի վերաբերյալ հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ