News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ներկայում Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ այն կառուցողական առաջարկները, որոնք արդեն գոյություն ունեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար, լեհ փորձագետ Մատեուշ Պիսկորսկին:

Անդրադառնալով մինչեւ այս տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությանը՝ նա նշեց. «Բարձր մակարդակով հանդիպումն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հստակ առաջարկներ կան: Իրականում բոլոր կողմերի համար ընդունելի առաջարկների մշակման համար լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:

Փորձագետը նշեց նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությունը բավական կառուցողական մոտեցում է ցուցաբերում տարբեր առաջարկների հանդեպ: «Սակայն, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը մինչեւ հիմա արգելափակել է երկխոսության հնարավորությունը: Ադրբեջանի կոմից իսկական քաղաքական կամք է անհրաժեշտ: Իհարկե, առաջին հերթին հարկավոր է դադարեցնել ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»,- հավելեց Մատեուշ Պիսկորսկին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին նախանշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան: Հոկտեմբերի 28-ին նրանք կայցելեն Ադրբեջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ