News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը չպետք է մի իրավիճակում հայտնվի, երբ ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ եվրասիական տարածաշրջան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Վազիլ Գուդակը:

Նրա խոսքով, հարկավոր է ազատ առեւտրի բազմակողմ գոտիներ զարգացնել: «Քանի որ Հայաստանը նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ է, որոշակի դժվարություններ են առաջանում Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի մտնելու հնարավորության հետ կապված: Բայց մենք Սլովակիայի կողմից պրագմատիկ մոտեցման կողմնակից ենք: Մենք ասում ենք, որ ԵՏՄ անդամ հանդիսացող երկրները, ինչպիսին Հայաստանն է, չպետք է մի իրավիճակում հայտնվեն, երբ ստիպված են ընտրություն կատարել՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ եվրասիական տարածաշրջան»,- ընդգծեց Վազիլ Գուդակը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցություններ սկսելու մանդատ են ընդունել՝ հետագա փոխգործակցության շուրջ նոր համաձայնագիր կնքելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ