News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում համերգ է կայացել, որին երաժիշտների հետ միասին մասնակցել են նաեւ սեղանի թենիսի պրոֆեսիոնալ մարզիկներ: Պեկինի թատրոնում երաժիշտներն ու մարզիկները զարմանալի շոու են կազմակերպել, որտեղ սեղանի թենիսի գնդակի հարվածների հնչյունները միահյուսվել են երաժշտական գործիքների ձայներին:

Ըստ NEWSru.com-ի, 1971 թվականի ապրիլին սեղանի թենիսի ամերիկյան թիմերի մարզիկներն առաջինն էին, որոնք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առաջ այցելեցին Չինաստան: Հենց սպորտն օգնեց երկրների կապերի հաստատմանը:

1972 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն այցելեց Չինաստան, իսկ երկու ամիս անց սեղանի թենիսի չինացի մարզիկներն այցելեցին Միացյալ Նահանգներ:

«Պինգ-պոնգ դիվանագիտության» մասին կրկին հիշեցին Պեկինի համերգի ժամանակ: Արտասովոր ակցիային մասնակցել են Չինաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամները, հայտնի ջութակահար Էլիզաբեթ Զելցերը Նյու Յորքի ֆիլհարմոնիկից, ինչպես նաեւ թմբկահար Դեւիդ Կոսինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ