Դանիական «Ռանդերսում» հանդես եկող 19-ամյա Էդգար Բաբայանը վերջերս հրավիրվել է Դանիայի Մ-21 հավաքական: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց ֆուտբոլիստի հետ:
Էդգար, շնորհավորում եմ: Սպասելի՞ էր քեզ համար այդ հրավերը:
Շնորհակալություն: Ես ստացել եմ հրավեր, բայց առայժմ կարող եմ միայն մարզվել թիմի հետ: Ես դեռ չունեմ դանիական անձնագիր: Մարզիչն ասաց, որ ինձ հետ կապված երկարաժամկետ ծրագրեր ունի:Ես դեռեւս պետք է խաղայի Մ 18-ից, բայց այստեղ շատ դժվար է անձնագիր ստանալ: Այս դեկտեմբերին ես այն կստանամ: Հենց ստանամ, միանգամից կմիանամ Դանիայի երիտասարդական հավաքականին:
Ինչպե՞ս «Ռանդերսում» արձագանքեցին այդ հրավերքին:
«Ռանդերսը» միշտ բազմաթիվ զանգեր է ստացել դանիական ֆեդերացիայից, երբ ես դեռ 17 տարկեան էի: Այժմ ինձ մի քայլ է բաժանում հավաքականում հանդես գալուց:
Ինչպե՞ս Դանիայում արձագանքեցին, երբ Հայաստանի հավաքականը Երեւանում պարտվեց Ալբանիային, եւ Դանիան կորցրեց երկորրդ տեղի հույսը:
Այստեղ շատ էին տխրել: Անգամ խոսում էին, որ խաղը պայմանավորված էր:
Վերա Մարտիրոսյան/ Vera&Football