News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր նստաշրջանում բանաձեւ է հաստատվել, որը հոկտեմբերի 27-ը հռչակել է Տեսաձայնային ժառանգության համաշխարհային օր (World Day for Audiovisual Heritage):

Բանաձեւում նշվում է, որ տեսաձայնային ժառանգությունը պահպանելու համար հատուկ ջանքեր են անհրաժեշտ, քանի որ տեղեկատվության կրիչները խոցելի են:

Ըստ Calend-ի, տեսաձայնային ժառանգություն են համարվում ֆիլմերը, ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումները, տեսաձայնային ձայնագրությունները: Դրանց զանգվածային տարածումը սկսվել է 20-րդ դարում, իսկ հիմա դրանք սկզբնական տեղեկատվության հիմնական կրիչներն են:

Դրանք օգնում են հաղթահարել լեզվական եւ մշակութային սահմանները, միանման արդյունավետորեն ընկալվում են ինչպես գրագետ, այնպես էլ անգրագետ մարդկանց կողմից: Այլ կերպ ասած՝ տեսաձայնային փաստաթղթերը սկսել են լրացնել ավանդական գրավոր կրիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ