News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանի խուլերի միավորումում տեղի է ունեցել Խուլերի առցանց աջակցման կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցել է քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ բացված կենտրոնը մայրաքաղաքի շուրջ 650 խուլերի հնարավորություն կտա տեսահաղորդակցման հնարավորությամբ սարքավորումների միջոցով, շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, ժեստերի լեզվով հաղորդակցվել եւ ստանալ անհրաժեշտ օգնություն:

Ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ կենտրոնը կահավորվել է համապատասխան տեխնիկական ու կապի միջոցներով եւ ծառայությունը հասանելի է նաեւ համացանցին միացված սմարթֆոններից ու համակարգիչներից:

Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը նշել է, որ Երեւանում բնակվող շուրջ 650 խոսքի եւ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց նախկինում աջակցում էին կենտրոնի 5 թարգմանիչները, որոնք ամենուր ուղեկցում էին նրանց: Նա նկատել է, որ կենտրոնի գործարկումը մի քանի անգամ ընդլայնում եւ առավել արդյունավետ է դարձնում նման աջակցության հնարավորությունները:

Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար քաղաքն ավելի հարմարավետ ու մատչելի դարձնելուն ուղղված ծրագրերը եւ անելու է հնարավորը՝ նրանց հասարակության մեջ առավելագույն ինտեգրելու համար:

Այսուհետ կենտրոնում աշխատող 4 օպերատորները տեսահաղորդակցման միջոցով կկարողանան իրենց օգնությունն առաջարկել ավելի շատ թվով շահառուների, ինչը կօգնի սոցիալական խոցելի այս խմբին լինել հասարակության մեջ առավել ինտեգրված եւ զգալիորեն կթեթեւացնի նրանց առօրյա շփման հետ կապված հոգսերը:

Կենտրոնի ծառայությունից օգտվելու համար առաջնահերթ կարիքներ ունեցող շահառուներին Երեւանի քաղաքապետարանը նվիրել է պլանշետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ