News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ խաղաղարար ուժերը կարող են մասնակից լինել խաղաղության ապահովման միջոցառումներին ոչ միայն կազմակերպության անդամ երկրների տարածքում, այլ նաեւ այլ երկրների տարածքում: Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀԱՊԿ լխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Միակ տարածքը, որտեղ ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերը կամ ավելի ճիշտ՝ ռուսական բանակը ՀԱՊԿ-ի մանդատի ներքո կարող են հայտնվել, ԼՂՀ տարածքն է:

Ռուսաստանը չափազանց շահագրգռված է ադրբեջանակ-ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի անվան տակ իր ռազմական ներկայությունը ապահովելու համար, եւ այդ նպատակով առիթներ ստեղծելը, ըստ էության, որեւէ դժվարություն չի ներկայացնում:
Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն չեն կարող իրականացնել եռանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի զինված ուժերը, Ռուսաստանին ստիպում է գտնել այդ մոտեցումը շրջանցող տարբերակներ: Իսկ ամենահարմար տարբերակը ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի ներգրավումն է այդ խնդրի լուծման գործում:

Մի կողմից ՀԱՊԿ-ն Ռուսաստան չէ, քանի որ այդ կառույցին անդամակցում են 6 երկրներ, մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ այդ խաղաղապահ զորքերը գործելու են Ռուսաստանի ղեկավարության ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ