News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Ամերիկան, հատկապես Ուրուգվայը, նախորդ տարիների ընթացքում շատ ուժեղ մեսիջներ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, ԱՊՀ երկրների, Հարավային Կովկասի եւ Մերձսեւծովյան պետությունների Սոցինտերնի հանձնաժողովի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, որն ակտիվորեն մասնակցում է Հարավային Ամերիկայում Հայ դատի գրասենյակի գործունեությանը։

Նրա խոսքով՝ ԼՂՀ անկախության ճանաչումը բնականաբար հեշտ գործընթաց չէ։ «Կցանկանայի ընդգծել, որ այս տարի Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն շատ վառ ելույթ էր ունեցել, որում ողջունել էր ԼՂՀ ժողովրդին եւ հաջողություն էր մաղթել։ Այդ հայտարարությամբ նա հակված էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ 3 տարի առաջ Ուրուգվայը խորհրդարանական պատվիրակություն էր ուղարկել Ղարաբաղ։

Երկրի խորհրդարանի ղեկավարն ու բազմակուսակցական պատվիրակությունն այցելել էին Լեռնային Ղարաբաղ եւ համապատասխան հանդիպումներ էին ունեցել»,- հիշեցրել է Մարիո Նալբանդյանը։

Նա նշել է, որ Հարավային Ամերիկայում շատ բարձր է ազգերի ինքնորոշման իրավունքի գիտակցության մակարդակը։

«Դա խթանում է շարունակել Լեռնային Ղարաբաղի ճանաչման աշխատանքները։ Գործընթացը, ինչպես ասացի, բարդ է, բայց այս դեպքում  ճշմարտությունն հայ ժողովրդի կողմից է, եւ մենք պետք է շարունակենք այդ աշխատանքների իրականացումը»,- հավելել է Մարիո Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Հարավային Ամերիիկայի «Հայ դատի» գրասենյակի կազմակերպած համաժողովում աննախադեպ հայտարարություն էր արել Լեռնային Ղարաբաղի հարցով. «Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը, որպեսզի պետական մակարդակով մեր տեսակետն արտահայտենք, սակայն ես անձամբ վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է եւ պետք է լինի անկախ եւ  կարճ ժամանակում միանա Հայաստանին։ Դա Ղարաբաղի հիմնախնդիր միակ լուծումն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ