News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում շարունակվում է «Ճամփորդություն առանց սահմանների» (Travelling Without Borders) նախագիծը, որը կազմված է 6 փուլերից. ռեգատա, ձիարշավ, բայկերների եւ ռոքերների փառատոն, ավտոմարաթոն եւ կոնֆերանս: Նախագիծը սկսվել է օգոստոսի 24-ին, Սեւանա լճում միջազգային առագաստային ռեգատայի մեկնարկով:

Սեպտեմբերի 17-ին միջոցառումը կշարունակեն բայկերները, իսկ սեպտեմբերի 18-ին՝  ռոքերները: Հոկտեմբերի 12-ին Ջերմուկում եւ Տաթեւում կսկսվի միջազգային կոնֆերանս National Geographic Traveler հայտնի ամսագրի վաշինգթոնյան գրասենյակի եւ նույն ամսագրի մյուս 14 տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախագիծը կավարտվի հոկտեմբերի 16-ին, աշխարհում ամենաերկար ճոպանուղու (5,6 կմ) բացմամբ, որը կառուցվել է Որոտանի կիրճում եւ տանում է դեպի Տաթեւի վանական համալիր:

Նշենք, որ նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 350 հազար դոլար: Նախագծին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Թուրքիան եւ Վրաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ