Իտալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմյանը հերքել է լուրերը, թե հայ է։
NTV+ հեռուստաընկերության թղթակից Միխայիլ Մոսակովսկին, NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի խնդրանքով հարցրել է ֆուտբոլիստին արդյոք համապատասխանում են իրականությանը նրա հայ լինելու մասին լուրերը, քանի որ մեկ տարի առաջ FIFA-ի պաշտոնական կայքում Դարմյանի ազգությունը նշված էր հայ։
«Ոչ, ես հայ չեմ։ FIFA-ի կայքում սխալմունք է եղել: Սա պաշտոնական պատասխան է»,- ասել է Դարմյանը։
Վերա Մարտիրոսյան/ Vera&Football