News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչության 54.4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը: 

Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը` Հայաստանի բնակչության շրջանում 2015թ. սեպտեմբերին անցկացրած հարցումների արդյունքում։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 29.9%-ը պատասխանել է, որ Հայաստանը պետք է չմիանա որեւէ այլ երկրի: 11.1%-ը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող:

Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ