News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում քննարկելու է «Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ հատկացնելու հարցը։ Գումարը ուղղվելու է Հիմնադրամի կողմից իրականացվող Վարդենիս– Մարտակերտ մայրաղու հիմնանորոգմանը։

Մեծ կարևորություն ունեցող 116 կիլոմետրանոց այս մայրուղու հիմնանորոգումը սկսվել է դեռ անցած տարի, և կառավարությունը արդեն մոտ 3.8 միլիարդ դրամ է հատկացրել իր պահուստային Ֆոնդից։ Ամբողջ աշխատանքի արժեքը կազմում է մոտ 13 միլիարդ դրամ։ Սա հիմնադրամի կողմից իրականացվող միակ խոշոր ծրագրին է, որին այսպիսի մասնակցություն է ունենում կառավարությունը։

Ըստ որոշ տեղեկությունների, կառավարության կողմից շինարարության փաստացի ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամը գնալով ավելի քիչ գումարներ է կարողանում հավաքել մարաթոններով եւ հավաքված գումարը այլեւս չի բավարարում բոլոր ծրագրերի իրականացմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ