News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին նոյեմբերի 6–ին տեղի ունեցած ողբերգական վթարից զոհված երկու երիտասարդներից մեկը պարտադիր ժամկետային զինծառայող էր։

NEWS.am-ի տեղեկություններով` 18–ամյա Խաչիկ Պողոսյանը մեկ տարվա զինծառայող էր, ծառայում էր Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում, գյուղ տուն էր եկել արձակուրդի, այսօր պետք է վերադառնար ծառայության:

Վթարի հետեւանքով վիրավորված, 1998թ. ծնված Ռոբերտ Ղանդիլյանը, որը տեղափոխվել է Երեւան, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, Տաշիրի բժշկական կենտրոն տեղափոխված, 1995թ. ծնված Սարիբեկ Կիրակոսյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին, Toyota Prado մակնիշի 59 NP 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը,  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրատարը, բախվելով էլեկտրասյուներին:

Վթարի հետեւանքով 2 մարդ տեղում մահացել են, եւս 2 անձի մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի հետեւանքով զոհվել են Մեծավան գյուղի բնակիչներ, 1998թ. ծնված Գ.Մ.-ն եւ 1997թ. ծնված Խ.Պ.-ն, վիրավորվել 1995թ. ծնված Սարիբեկ Կիրակոսյանը եւ 1998թ. ծնված Ռոբերտ Ղանդիլյանը տեղափոխվել են հիվանդանոց։

Լուսանկարները՝ շուտով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Ամենաշատ