News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայերը կարող են դատական հայց ներկայացնել Գերմանիայի դեմ, որը հանդուրժեց Ցեղասպանությունը եւ այդկերպ հանցակից դառավ։ Այդ մասին Լոս Անջելեսում Հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է  հանրահայտ բրիտանացի իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում «Փերինչեքի» գործով ՀՀ շահերը ներկայացնող թիմի անդամ Ջեֆրի Ռոբերթսոնը։

Փաստաբանի խոսքով, ինքը վաղուց էր ակնկալում, որ հայերը նախաձեռնեն փոխհատուցման գործընթաց։ Նա մատնանշել է նաեւ իր կարծիքով դրա արդյունավետ ճանապարհները։ «Ես ժամանակին մեղադրում էի հայերին, որ փոխհատուցման քայլեր չեն ձեռնարկում։ Եւ այս ապրիլին վերջապես Կիլիկիո կաթողիկոսությունը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ վերադարձնելու եկեղեցապատկան գույքը, որը թուրքերն ապօրինաբար խլել են 1915թ., Ցեղասպանության ժամանակ։ Դա սկիզբն է։ Կարծում եմ՝ հաջողությամբ կպսակվի։ Իսկ փոխհատուցման գործընթացի հետագա հաջողության համար կարելի է կիրառել նաեւ Ցեղասպանության միջազգային կոնվենցիան՝ փաստարկելով, որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր»,- նշել է նա։

Ռոբերթսոնի խոսքով, հայերը կարող են դատական հայց ներկայացնել Գերմանիայի դեմ։ «Գերմանիան հանցակից էր, քանի որ հանդուրժեց ցեղասպանությունը։ Կարող էր կանխել, բայց չարեց։ Այդ նույն հիմքով Սերբիան պատասխանատվության ենթարկվեց Սրեբրենիցայի ցեղասպանության համար, որովհետեւ Միլոշեւիչը գիտեր՝ ինչ է տեղի ունենում եւ ոչինչ չձեռնարկեց։ Այնպես որ կարելի է լրջորեն մտածել այս ուղղությամբ»,- արձանագրել է նա։

Դիտարկմանը, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի հիմնական երկրներից է, որի հետ գործընկերությունը կարեւոր է Արեւմուտքի համար, Ջեֆրի Ռոբերթսոնը պատասխանել է. «Անժխտելի է Թուրքիայի արժեքը Արեւմուտքի աչքում, սակայն պատմական փաստերն ամեն ինչից վեր են։ Թուրքիան կարող է իր օդանավակայանները փակել Դաշինքի երկրների համար, եթե նրանք ճանաչեն ցեղասպանությունը, բայց պատմական փաստերն անժխտելի են»։ Ըստ Ռոբերթսոնի, հենց այդ պատճառով էլ իր գիրքն անվանել է «Անհարմար ցեղասպանություն», քանի որ Հայոց ցեղասպանության փաստը անհարմարություններ է պատճառում Արեւմուտքին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ