News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ համայնքային ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ Հանրային հարցերով հրեական խորհուրդը, որը կազմակերպությունների կոալիցիա է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, հաղորդում է «Ազատությունը»

Հրեական խորհուրդը անցյալ ամիս կայացած ամենամյա համայնքային համաժողովի ժամանակ հատուկ բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում նաեւ հրեական համայնքին աջակցել ամերիկահայ կազմակերպություններին՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար։

Իր գործունեության ընթացքում ըստ էության առաջին անգամ այս կերպ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, հրեական կազմակերպություններից կազմված խորհուրդը ընդունած բանաձեւում ընդգծում է․ - «Մենք բարոյական պարտավորություն են զգում՝ ճանաչելու հայերի տառապանքները»: «Չպետք է թույլ տանք, որ պատեհապաշտ քաղաքականությունը կամ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի կառավարության հարաբերությունները սասանեն մեր բարոյական պարտավորությունը՝ ճանաչելու հայ ժողովրդի տառապանքները», - մասնավորապես ասվում է փաստաթղթում:

Միացյալ Նահանգներում գործող մի շարք հրեական կազմակերպություններ ու լոբբիստական խմբեր տասնամյակներ շարունակ դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը: Այդ կազմակերպություններից մի քանիսը Թուրքիայի հորդորով անգամ կանխել են Կոնգրեսի կողմից հայանպաստ բանաձեւերի ընդունումը: Դրանց թվում էր նաեւ Հանրային հարցերով հրեական խորհրդում ընդգրկված Ամերիկայի Հրեական կոմիտեն, որը, սակայն, մի քանի տարի առաջ փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, նույնիսկ խստորեն քննադատեց նախագահ Օբամային «ցեղասպանություն» եզրույթը «եղեռն»-ով փոխարինելու համար:

«Ամերիկայի Հայկական համագումարը երախտիքի խոսք է հղում Հանրային հարցերով հրեական խորհրդին՝ այս կարեւոր բանաձեւն ընդունելու եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պետականորեն վերահաստատումը սատարող ջանքերի համար», - հայտարարել է Համագումարի խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: «Հանուն ճշմարտության պայքարող ամերիկաբնակ միլիոնավոր հրեաների եւ հայերի միասնականությունը կարեւոր քայլ է արդարության ճանապարհին ընդառաջ», - նաեւ ասվում է Ամերիկայի Հայկական համագումարի տարածած հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ