News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Ամերիկյան հանրահայտ հաղորդավար, պրոդյուսեր Քոնան Օ՛Բրայենի «Քոնան» հեռուստաշոուն, որի նկարահանումները Հայաստանում իրականացվեցին Soar Productions ընկերության պորֆեսիոնալ պրոդյուսերական նկարահանող խմբի օգնությամբ, եթեր  է հեռարձակվելու նոյեմբերի 17-ին։

Այս տարի Օ՛Բրայենն առաջին ամերիկացի հեռուստահաղորդավարն էր, ով շոու նկարահանեց Կուբայում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դրական զարգացումներից հետո։ Շոուն աննախադեպ մեծ հաջողություն ունեցավ եւ հաջորդ շոուն Օ՛Բրայենը որոշեց նկարահանել արեւելքում՝ ամերիկյան հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելու համար։

Հեռուստաշուի հայաստանյան նկարահանումների ողջ գործընթացըկազմակերպվեց եւ իրականացվեց Soar Productions-ի կողմիցՍտանիսլավ Սոլովկինի ղեկավարությամբ։ Հաղորդման համար նկարահանումների ընդամենը մի քանի օրվա ընթացքում Օ՛Բրայենը հասցրեց այցելել հայաստանյան գեղատեսիլ վայրերն ու հեռավոր անկյունները, մի շարք հետաքրքիր հանդիպումներ ունենալ։

Ամերիկյան հեռուստաշոուի կազմակերպման նկարահանումները բավական լուրջ աշխատանք էին պահանջում, միեւնույն ժամանակ Soar Productions-ը մեծ գոհունակություն ու շնորհակալություն էր հայտնում «Քոնան»-ի նկարահանող խմբին եւ անձամբ Քոնան Օ՛Բրայենին սեփական գործում մեծ պորֆեսիոնալիզմ դրսեւորելու եւ այս գործում իրենց վստահելու համար։

Հարկ է նշել, որ Soar Productions-ը հետխորհրդային տարածաշրջանում միակ ընկերությունն է, որ ծառայությունների ամբողջական փաթեթ է տրամադրում նկարահանումների բարձրակարգ կազմակերպման եւ իրականացման գործում․ նրանց են վստահում պրոֆեսիոնալները։

Բացի «Քոնան»-ից  ընկերությունը մասնակցել է այնպիսի հեռուստաշոուների արտադրությանն, ինչպիսիք են CBS հեռոուստաալիքի «The Amazing Race» (Անհավատալի մրցավազք) եւ BBC հեռուստաընկերության «Top Gear» (Բարձրագույն հաղորդում) հեռուստանախագծերը։

Soar Productions-ն իր նախագծերն իրականացնելիս ապահովում է լոգիստիկայից մինչեւ անձնակազմի ապահովումը՝ դրանով իսկ յուրաքանչյուր հաճախորդին տրամարդրելով բարձրակարգ եւ որակյալ արդյունք։

Քոնան Օ՛Բրայենը պատմում է իր հայաստանյան այցի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ