Այս պահին Տիգրան Մեծի-32 հասցեում գտնվող չորսհարկանի շենքի տանիք բարձրացած մի երիտասարդ փորձում է իրեն ցած նետել։ NEWS.am-ին դեպքի վայրից այս մասին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նրա փոխանցմամբ, դեպքի վայրում են Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր պատրաստ պահել են հատուկ գորգը, որպեսզի երիտասարդը, ցած նետվելու դեպքում լուրջ վնասվածքներ չստանա։ Դեպքի վայրում են նաեւ Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության, 1-03 ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ մեծ թվով քաղաքացիներ։

Ավելի քան 30 րոպե է, ինչ ինքնասպանության փորձ կատարել ցանկացող երիտասարդի հետ բանակցություններ են վարում, սակայն նա, շենքի տանիքի ծայրին կանգնած, հայտարարում է, որ եթե իրեն համոզողները մոտենան, ինքն իրեն ցած կնետի։

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի