News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 16-ին, իր հերթական քառօրյա նիստերի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է Փարիզում ու Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում դատապարտել է Փարիզում ու Բեյրութում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները՝ նշելով. «Մենք խստորեն դատապարտում ենք ու մերժում ահաբեկչության ցանկացած դրսևորում»: Նա նաեւ անկեղծ վշտակցություն է հայտնել Ֆրանսիայի ու Լիբանանի ժողովրդին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 132 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ