News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները հերթական խայտառակ քայլն են կատարել` հայտարարելով, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի  Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 19-ին Ախթամարի Ս. Խաչի վերաբացման աշխատանքներին հետեւելու համար Վան ժամանած Պոլսո հայոց փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նշել է, թե Վանի նահանգապետը հայտնել է, որ խաչի տեղադրումը դժվար գործընթաց է եւ իրենք չեն հասցնի մինչ սեպտեմբերի 19-ը տեղադրել այն: «Պարոն նահանգապետը նշեց, որ 200 կգ քաշով խաչի տեղադրման համար անհրաժեշտ է  հատուկ աշտարակ:  Սակայն սեպտեմբերի 19-ին` Ս. Խաչի վերաբացմանը, տեղադրվելիք խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրման աշխատանքները»-նշել է արք. Աթեշյանը:

Մայիսին Երեւան ժամանած Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուի համար այս լուրը եւս տհաճ անակնկալ է եղել, քանի որ վերջինս նշել է, որ ինքն այդ մասին նոր է իմացել եւ հավելել. «Երանի պատարագին մասնակցելու համար Աղթամար ժամանող հյուրերը կարողանային Խաչը տեղադրված տեսնել»-նշել է Զահիր Քանդաշօղլուն:

Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն արք. Աթեշյանին հայտնել է, որ սեպտեմբերին 19-ին հատկապես հայաստանցի հյուրերին ամենալավ ձեւով են դիմավորելու եւ  պատվելու: «Մենք ձեռներեցներ ենք եւ հավատում ենք, որ առեւտրա-տնտեսական կապերի բարելավման դեպքում շատ հարցեր կլուծվեն»-նշել է Զահիր Քանդաշօղլուն` ամփոփելով, որ իրենք ցանկանում են նաեւ Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատից եկողների համար մի լավ հյուրասիրություն կազմակերպել:

Ավելի ուշ արք. Աթեշյանը եւ նրան ուղեկցող պատրիարքարանի ներկայացուցիչները հանդիպել են Վանի քաղաքապետի հետ, ով եւս խոստացել է Ս. Խաչի վերաբացումը լավ կազմակերպելու համար ամեն ինչ անել: «Մենք անհրաժեշտ կերպով կաջակցենք սեպտեմբերի 19-ի համար Վան եկող մեր հյուրերին թե տրանսպորտի, թե տեղավորման հարցում: Մեր հյուրերին ամենալավ ձեւով ենք հյուրընկալելու»,-նշել է Վանի քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ