LifeNews-ի տրամադրության տակ են հայտնվել այն ճամպրուկի կադրերը, որում ահաբեկիչները գուցե ռումբ են տեղափոխել ռուսական  A321 ինքնաթիռ: Տեսանյութը նկարահանվել է հեռուստաալիքի կողմից` ինքնաթիռի կործանման վայրում`  ուղեբեռի եւ ինքնաթիռի բեկորների որոնման գործողության ընթացքում: 

«Սա, իմիջիայլոց, ստիպում է մտորել. առանձին այրված ճամպրուկ է: Սրա վրա ջերմային ազդեցություն է եղել», - առաջին դրվագում լսվում է փրկարարների կադրից դուրս ձայնը:

Երկրորդ դրվագում ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցը եգիպտացի գործընկերոջը ցույց է տալիս ճամպրուկի մնացորդները` ընդգծելով, որ ի տարբերություն մյուսների, սա այրվել է: 

Ավելի վաղ, Եգիպտոսի ուժային տեսչությունների եւ Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի աղբյուրներին վկայակոչեով, Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Եգիպտոսում ուղեբեռի  A321 ինքնաթիռ տեղափոխմանը մասնակցած տղամարդը օդանավակայանի աշխատակիցներից անհայտ ճամպրուկ էր ստացել: Գուցե հենց դրանով է պայթուցիկ սարք մտցվել ինքնաթիռ: 

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերության Airbus 321 ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու հյուսիսային մասում: Ինքնաթիռում   224 մարդ կար, որոնցից 217-ը` ուղեւորներ: Նոյեմբերի 17-ին ՌԴ  ԱԴԾ-ն հաղորդել է, որ Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի վթարի պատճառն ահաբեկչությունն է: