News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իմ Հայաստան» ծրագիրը շատ հստակ նպատակ ունի. մենք ուզում ենք, որ Հայաստանը զբոսաշրջության առաջատար կենտրոն դառնա: Այս մասին «Իմ Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 20-ին հայտնել է Հայաստանում USAID գրասենյակի տնօրեն Կարեն Հիլիարդը:

Այս պահին, նրա խոսքով, Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում ժամանակ են անցկացնում Երեւանում : «Սա նշանակում է, որ զբոսաշրջության օգուտներն ու եկամուտները գրեթե անհասանելի են հանրապետության մարզերի բնակչության համար»,- շեշտել է Հիլիարդը: Ըստ Հայաստանում USAID գրասենյակի ղեկավարի՝ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում ծրագրված է ձեւավորել Հայաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերի ցանց : «Մենք ուզում ենք, որ հնարավորինս շատ զբոսաշրջիկներ այցելեն Հայաստան, ավելի երկար մնան երկրում ու ավելի շատ գումար ծախսեն»,- հավելել է Կարեն Հիլիարդը:

«Իմ Հայաստան» ծրագիրը իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու Սմիթսոնի ինստիտուտի համագործակցության շրջանակում : Դրա նպատակն է խթանել Հայաստանի ազգային մշակույթի պահպանումը՝ ամբողջ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ