News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից մեկի ժամանակ արտառոց դեպք է գրացվել:

Բուժեղբայրն առաջին բուժօգնություն է ցույց տվել ահաբեկիչներից մեկին՝ կարծելով, որ օգնում է տուժած հաճախորդի: Comptoir Voltaire սրճարանի բացօթյա հատվածում Դավիդ անունով բուժեղբայրը, որն աշխատում է Փարիզի հիվանդանոցներից մեկում, սրճարանի ներսում ընթրում էր ընկերոջ հետ, երբ դրսից լսում է պայթյունը:

«Ամբողջ տարածքը լցվել էր ծխով, կարծեցի տաքացուցիչներից մեկն է պայթել, միանգամից բղավեցի՝ անջատեք գազն ու վազեցի դուրս»,- Reuters-ին պատմել է Դավիդը:

Դրսում 46-ամյա բուժեղբայրը նախ օգնություն է ցույց տվել վիրավորված մի կնոջ ու տղամարդու, ապա մոտեցել Աբդեսլամին՝ ահաբեկիչներից մեկին. «Այդ պահին մտքովս չանցավ, որ նա կարող է մահապարտ ահաբեկիչ լինել: Նա նման էր մյուս բոլոր հաճախորդներին եւ պառկած էր շրջված աթոռների ու սեղանների մեջ: Վնասվածք չուներ, բայց անգիտակից էր: Սկսեցի սրտային ռեանիմացիա անել, բայց երբ բացեցի վերնաշապիկը, տեսա 4 գույնի լար՝ սպիտակ, սեւ, կարմիր եւ նարնջագույն, հասկացա, թե ով է նա: Այդ պահին դեպքի վայր ժամանեցին հրշեջները, նրանցից մեկն ինձ ծանոթ էր, մոտեցա ու ասացի նրան, թե ինչ եմ տեսել հենց նոր: Նա միանգամից սկսեց բղավել, որ հարկավոր է բոլորին տարհանել սրճարանից»:

Դրանից հետո Դավիդը չի տեսել՝ ինչպես է Աբդեսլամը ոտքի կագնել ու մտել ռեստորան: Բուժեղբայրը դրսում է եղել, երբ ահաբեկիչը ռեստորանի ներսում պայթեցրել է ինքն իրեն: Դավիդը Reuters-ին պատմել է, որ չի հավատում, որ առաջին օգնություն է ցուցաբերել մի մարդու, որը պատրաստվում էր պայթեցնել իրեն, եւ որ ինքը կարող էր պայթել այն պահին, երբ փորձում էր ռեանիմացիայի ենթարկել նրա սիրտը:

Reuters-ը նաեւ հրապարակել է սիրողական տեսանյութ, թե ինչպես է բուժեղբայրը առաջին օգնություն ցույց տալիս ահաբեկչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ