News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Ըստ Հայաստանի եւ Բրազիլիայի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի, երկու երկրների քաղաքացիներն ազատվում են վիզայի պահանջից երկրներ մուտք գործելիս, հեռանալիս, տարանցման ժամանակ:

Քաղաքացիները կարող են Բրազիլիայի եւ Հայաստանի տարածքում գտնվել մինչեւ 90 օր, որը հնարավոր է երկարացնել եւս 90 օրով՝ պայմանով, որ տվյալ երկրում գտնվելու տեւողությունը չգերազանցի օրացուցային տարվա 180 օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ