News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դիվերսիոն խումբը, որն այսօր՝ սեպտեմբերի 4-ի առավոտյան հարձակվել է Լեռնային Ղարաբաղի դիրքերի վրա, նպատակ է ունեցել գերեւարել որեւէ հայ զինվորի:

Տեղում իրադարձություններին ծանոթանալու համար Լեռնային Ղարաբաղ են մեկնել լրագրողներ, որոնք փոխանցում են, թե դիվերսիոն խումբը բաղկացած է եղել 8 հոգուց: Հակառակորդը ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա է հարձակվել 3 ուղղություններով: Դիվերսանտներից մեկը ցատկել է խրամատ եւ ձեռնամարտի բռնվել ժամկետային զինծառայողների հետ: Ժամկետային զինծառայող Արման Մանուկյանին հաջողվել է տապալել ադրբեջանցի հատուկջոկատայինին, իսկ վրա հասած ծառայակիցը գնդակահարել է հակառակորդին:

Սպանված ադրբեջանցի դիվերսանտը եղել է բավական լավ զինված: Մասնավորապես նրա մոտից հայտնաբերվել են իսրայելական արտադրության գիշերային տեսասարք, դանակներ, խլացուցիչով ինքնաձիգ: Նա եղել մոտ 25-30 տարեկան, մկանոտ երիտասարդ:

Դեպքից քիչ անց ժամանել է ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ով ծանոթացել է հանգամանքներին: Գեներալը շնորհակալություն է հայտնել եւ հրամանատարական ժամացույցներով պարգեւատրել է զինվորներին՝ նշելով, որ նրանք պարգեւատրվելու են նաեւ կառավարական պարգեւներով:

Ի դեպ, Ղարաբաղի հետախուզությունը տեղեկությունների է տիրապետում, որ ձախողումից հետո ադրբեջանական բանակում իսկական խուճապ է տիրում:

Նշենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանցի հրոսակները դիվերսիոն գործողություններ էին իրականացրել նաեւ օգոստոսի 31-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:

Իսկ հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ