Այսօր Մոսկվայում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Գորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ եւ 96 կգ քաշային ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն, համապատասխանաբար, Ռոման Ամոյանը, Արման Ադիկյանը եւ Սարգիս Տոնոյանը: Մեծ են սպասելիքները հատկապես Ռոման Ամոյանից: 55 կգ քաշային կարգում նրա հիմնական մրցակիցներից կլինի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Նազիր Մանկիեւը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի վաղը: Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն նաեւ 60կգ քաշային Վահան Ջուհարյանը, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 84 կգ քաշային Դենիս Ֆորովը եւ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշներից հետո երկու օր գորգը կտրամադրվի կանանց: Հայաստանը մասնակից չի ունենա: Ապա պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով.
Գեղամ Բաբախանյան` 55 կգ, Արթուր Առաքելյան`60 կգ, Ժիրայր Հովհաննիսյան` 66 կգ, Սուրեն Մարկոսյան` 74 կգ, Վադիմ Լալիեւ`84 կգ, Էդգար Ենոքյան` 96 կգ, Ռուսլան Բասիեւ` 120 կգ:




























