Մի քանի րոպե առաջ Քիշնեւում ավարտվել է Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պաշտոնապես հայտարարվել է կառավարող «Դաշինք հանուն Եվրոպական ինտեգրման» բլոկի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեի ձախողման վերաբերյալ:
Կառավարող կոալիցիան ի վիճակի չեղավ խորհրդարանում նախագահ ընտրել եւ առաջարկում էր երկրի ղեկավար ընտրել համաժողովրդական ընտրության միջոցով: Սակայն ընտրողների մեծամասնությունը լսեց Մոլդովայի Կոմունիստների կուսակցությանը եւ բոյկոտեց հանրաքվեն:
Անհրաժեշտ 33,33 տոկոսի փոխարեն տեղամասեր են այցելել 29,05 տոկոսը: Այսինքն սահմանադրական հանրաքվեն համարվել է չկայացած:
Առավել ակտիվ են եղել Ռումինիային սահմանակից շրջանների բնակիչները, որտեղ մասնակցությունը կազմել է 40 տոկոս: Բելցախում ընտրողների թիվը կազմել է 19 տոկոս, Գագաուզի շրջանում՝ 8,6 տոկոս:
Կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը շնորհակալություն է հայտնել ընտրողներին:




























