News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

2015 թվականի դեկտեմբերի 2-ին Արագոնի խորհրդարանը ընդունեց հռչակագիր, որը ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) կազմակերպության կողմից եւ մի շարք օրենսդիրների մասնակցությամբ դեպի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կազմակերպած ճանաչողական բազմաթիվ այցերի արդյունքում:

Պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետեւանքով: Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական կառավարությանը՝ ընդունել այս պատմական իրողությունը:

Հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, միջազգային մի շարք կազմակերպություններ, ներառյալ Եվրոպական խորհրդարանը եւ քաղաքական մարմիններ հանդես են եկել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջնորդություններով: Հռոմի Պապ Ֆրանցիսկո առաջինը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ. ապրիլին ընդունած հռչակագրով: Այս բոլոր իրողությունները ամփոփված են Արագոնի խորհրդարանի ընդունած փաստաթղթում:

Ի հավելումն ասվածի, բանաձեւը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ի նշան համերաշխության եւ եվրոպական արդարության: Այն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ցեղասպանության կանխարգելումը եւ մարդկության դեմ  հանցագործությունների դատապարտումը պետք է ընդունի որպես բարձրագույն առաջնահերթություն:

Բանաձեւը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝ օգտագործել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը որպես ճանաչման հնարավորություն, բաց անել թուրքական արխիվները եւ ընտրել հաշտեցման ուղին թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ: Այն նաեւ ընդգծում է, որ թուրք մտավորականների, քաղաքական գործիչների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի ստվար զանգված ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչի հիման վրա հորդորում է նաեւ թուրքական կառույցներին վարվել նույնկերպ:

«Բավականին հուսադրող է տեսնել, որ այս տարի ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաեւ ԵՄ անդամ երկրները եւ ռեգիոնալ խորհրդարանները ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր»,- մեկնաբանում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: «Ես կարծում եմ, որ սա կարելի է ընդունել որպես Թուրքիային ուղղված ուղերձ, եւ որ Եվրոպան սպասում է, որ Թուրքիան ճանաչի սեփական պատմությունը: Այսօր հստակ ազդանշան է ուղղվում նաեւ հայերին: Արագոնցիները կանգնած են հայերի կողքին՝ ճանաչելով 21-րդ դարի առաջին ցեղասպանությունը» ,- հավելում է պարոն Օչոան:

Բանաձեւը կոչ է անում Իսպանիային՝ օգնել, որ Թուրքիան պահի իր խոստումը՝ պաշտպանել եւ պահպանել հայկական մշակութային ժառանգությունն իր տարածքում եւ առավել ակտիվ դերակատարություն ցուցաբերել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտությանը նպաստելու գործում: Եվրոպական պատմությունը ազգերի միջեւ հաշտության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք կարող են ծառայել որպես ուղենիշ:

Արագոնը ինքնավար համայնք է Իսպանիայի հյուսիս-արեւելյան մասում, որը սահմանակից է Ֆրանսիային: Ունի 1,2 մլն բնակչություն եւ 47, 719 ք/կմ տարածք (փոքր-ինչ ավելի մեծ է, քան Էստոնիան): Այն Իսպանիայի հինգերորդ համայնքն է, որը ճանաչել է Հայող ցեղասպանությունը՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կզղիներից եւ Նավարեից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մեկնարկել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան…
ՀՀԿ. Հայաստանի «կառուցողականությունը» Թուրքիայի համար. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից Երեւանի հրաժարվելը
Այդպես ենք մտածել, որ 400 000 քառակուսի կիլոմետր տարածքից մեզ մնացել է ընդամենը 30 000-ից էլ պակաս․․․
Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի երիտասարդական շարժումը ճանաչել է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը
Երիտասարդական շարժումը ճանաչել է նաեւ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ քննադատելով Արցախի բնիկ ժողովրդի դեմ...
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի ու ՀՀ ԱԺ պատգամավորների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը…
Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին
Ավստրալիայի խորհրդարանի անդամ Քրիսթի ՄքԲեյնը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» սատարող դաշնային...
Եվրոպական խորհրդի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը...
Ամենաշատ