News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից մեկի՝ Գոլումի համեմատության վերաբերյալ դատական գործին:

Աշխարհահռչակ հայ երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Ներողություն եմ խնդրում Էրդողանի մասին հրապարակումներ անելուս համար: Ռուսաստանը մեղադրել է Էրդողանի ընտանիքին «Իսլամական պետության» հետ նավթի անօրինական վաճառքի համար: Ես այդ հոդվածը չեմ տեղադրում իմ էջում, ոչ էլ Թուրքիայում բանտարկված լրագրողների: Ես համոզված եմ, որ փորձագետ Փիթեր Ջեքսոնը կհաստատի, որ Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը»:

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը պահանջում է համապատասխան փորձաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք Գոլումի եւ Էրդողանի համեմատությունը վիրավորական է, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ