News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թող խաղաղվեն Սեֆիլյաններն ու մյուս երեւույթները. էս երկրում խժդժություն չի լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին թիվ 9/14 ընտրատեղամասում քվեարկելուց հետո մի խումբ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում իշխանափոխություն իրականացնելու մասին հնչող կոչերին:

«Օրենքից ցանկացած շեղում շատ խիստ եւ արագ կպատժվի»,-հավելեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, իրավիճակն այնպես փոխվի, որ նորից «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնա աղոթելու, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Շատ հնարավոր է: Աղոթքից պետք չի խուսափել, չաղոթողներից է պետք վախենալ»:

Դիտարկմանը, թե շատերի կարծիքով, այդ աղոթքով արջի ծառայություն մատուցեցիք Րաֆֆի Հովհաննիսյանին, նա արձագանքեց. «Ես ոչ մեկի ծառայություն չեմ մատուցում, բացի իմ հայրենիքից: Իսկ թե ով ինչ է մտածում, դա իրենց մտավոր ունակությունների խնդիրն է: Աղոթքից պետք չի ամաչել: Ես աղոթում եմ օրական տասնյակ անգամ, երեւի: Չափը չգիտեմ»:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ