News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի համար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այն նույն կարեւորությունն ուներ, ինչ նախագահական ընտրությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ուղղակի նկարված թվեր են: Լցոնումներ, դիտորդների եւ լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշումներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, քաղաքացիների ուղղորդված տեղափոխում տեղամասից տեղամաս. սրանք հիմնական խախտումներն են»,- ասաց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ մի քանի դեպքերով իրենք արդեն հաղորդում են ներկայացրել, հատկապես այն դեպքերով, երբ քաղաքացու փոխարեն ընտրել են այլ մարդիկ:

«Մեր դիտորդների նկատմամբ աննախադեպ ճնշումներ են եղել, նման բան երբեք չէր եղել»,- ասաց Արթուր Սաքունցը:

Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչ Լենե Վեթելանդն էլ շեշտեց, որ դիտորդների նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրվել երեկ ողջ օրվա ընթացքում. «Այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հայ քաղաքացիների կամքը, եւ չի կարող լեգիտիմ համարվել: Մենք հիասթափված ենք թե քարոզարշավով, թե բուն հանրաքվեով: Հանրապետական կուսակցությունը մեծ ճնշումներ է գործադրել դիտորդների եւ լրագրողների նկատմամբ»:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:

Ըստ արձանագրություն՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047: Նույնականացման քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230 է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ