News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջեւ ստորագրվել է Օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագիր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե համաձայնագրով երկու պետությունների ավիաընկերություններին հնարավորություն է ընձեռնվում շահագործել երթուղիներ   քաղաքացիական փոխադրումների համար՝օդի 5-րդ ազատության, իսկ բեռնային փոխադրումների համար` օդի 7-րդ ազատության իրավունքով (Air Services Agreement)։

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ենթակառուցվածքների եւ կայուն զարգացման նախարար Ֆրանսուա Բոշը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի` Լյուքսեմբուրգ կատարված այցի շրջանակներում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել հանդիպում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ենթակառուցվածքների եւ կայուն զարգացման նախարար Ֆրանսուա Բոշի միջեւ:

Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցելեն Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության գլխավոր խորհրդականներ Թոմ Վեիսգերբերը եւ ֆելիչի Վեիսկերը, իսկ հայկական կողմից` Եվրամիությունում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության եւ տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության երկուստեք կարեւորության հարցեր։

Ֆրանսուա Բոշը նշել է, որ լյուքսեմբուրգյան Կարգոլյուքսավիա ընկերությունը շատ հետաքրքրված է հայկական շուկայով եւ շնորհակալություն է հայտնել Կարեն Ճշմարիտյանին երկկողմ համագործակցության դաշտում կարգո փոխադրումների համար օդի ազատության  7 աստիճան տրամադրելու հարցում։ Վերջինս նշել է, որ Կարգոլյուքս ընկերությունը պատրաստվում է ներկայացնել համագործակցության ծրագիր։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել Կարգոլյուքս ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում, համապատասխան հանդիպումների եւ քննար կումների միջոցով, կքննարկվի համագործակցության ծրագիրը։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջեւ Օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագիր, որով երկու պետությունների ավիաընկրություններին հնարավորություն է ընձեռնվում շահագործել երթուղիները քաղաքացիական փոխադրումների համար՝օդի  5-րդ ազատության, իսկ բեռնային փոխադրումների համար՝օդի 7-րդ ազատության իրավունքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ