News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեի արդյունքները:  Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74  տոկոսը։

Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների  63.37 տոկոսը եւ «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Դեկտեմբերի 6-ին ընդունված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ