News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սերան Սարոյանը համաձայն չէ, որ Հայաստանում պաշտոնյաների եւ օլիգարխների որդիները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսօր` դեկտեմբերի 14–ին, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, պատգամավորն ասաց, որ ինքը չի ճանաչում որեւէ պաշտոնյայի, որն իր որդուն ծառայության չի ուղարկել։

«Ո՞վ պիտի խուսափի, ես ոչ մեկին չգիտեմ։ Չեմ բացառում, որ լինեն նման դեպքեր, բայց մեծամասնությամբ սաղ էլ ծառայում են։ Որ կռիվ էղավ, առաջինը ես եմ էթալու։ Իրանք ավելի շատ բան ունեն կորցնելու, քանց թե էն քյասիբի տղեն»,– ասաց Սեյրան Սարոյանը։

 

Տպել
Ամենաշատ