News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում քննարկում են գինու եւ կոնյակի նմուշների իզոտոպային տվյալների բանկի ստեղծման հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսական խաղողագործների միության նախագահ Լեոնիդ Պոպովիչը:

Տվյալների այդպիսի բազայի ստեղծման մասին առաջին քննարկումներն արդեն մեկնարկել են, հիմա հարկավոր է դաշնային համապատասխան ծառայության հետ վիճելի հարցերի շարքը համաձայնեցնել, որպեսզի, ըստ նրա, տեղական արտադրողները չտուժեն:

Առայժմ վաղ է ասել, թե տվյալների բանկը երբ ուժի մեջ կմտնի (ինչպես տեղական, այնպես էլ ներկրվող ալկոհոլի համար):

Նշենք, որ Հայաստանում տվյալների այդպիսի բազան կգործարկվի 2016 թվականի հուլիսի 1-ից: Խաղողի հումքով պատրաստվող ալկոհոլի նմուշների իզոտոպային անալիզը թույլ է տալիս հաստատել դրա իսկությունը: Այդպիսի անալիզ պարտադիր կարգով կատարում են Եվրամիության երկրների մեծ մասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ