Հայաստանի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Այս մասին Սեյրան Օհանյանը հայտնել է դեկտեմբերի 16-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով, հույն գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: «Հարեւանների հետ խնդիրները բոլորիս մտահոգում են»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ միջազգային համայնքի ուշադրությունը սեւեռված է տարածաշրջանին, իսկ տարածաշրջանում կան պետություններ՝ ի դեմս Թուրքիայի, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը»:
«Մենք դատապարտում ենք դա »,- հայտարարել է Օհանյանը: Նրա խոսքով, նման գործունեությունը, որը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակցին, վնասում է ահաբեկչության դեմ միջազգային պայքարին: