News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-7-ին լրացավ 1955-ին Ստամբուլում կազմակերպված ջարդերի տարելիցը: Այս առթիվ «Ազգ»-ը գրում է. «Թեեւ այդ ջարդերը պաշտոնապես հույների դեմ էին կազմակերպվել, սակայն դրանք իրականացնելու համար Թուրքիայի ասիական հատվածի գյուղերում, քաղաքներում հավաքագրված ընչաքաղց թուրք խառնամբոխը պետության ընձեռած հնարավորությունը առավելագույնս օգտագործելու մղումով չխնայեց նաեւ հայերին ու հրեաներին: Այսինքն, 1955-ի սեպտեմբերի 6-7-ին Կ. Պոլսո հույների դեմ կազմակերպված ջարդերից հավասարապես տուժեցին պոլսահայերն ու Ստամբուլի հրեաները: Այս փաստը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ իթթիհադականների իրավահաջորդ քեմալականները, որոնց շարքերում վխտում էին հայ ազգի դահիճները, ոչ միայն հետամուտ են եղել շարունակելու երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը հայերի հանդեպ, այլեւ «հայկական» հարցը հայերին իսպառ բնաջնջելու միջոցով լուծելու սկզբունքով են կարգավորել ազգային փոքրամասնությունների հետ պետության հարաբերությունները Քեմալ Աթաթուրքի հիմնադրած ժամանակակից Թուրքիայում»: Պարբերականը գրում է նաեւ, թե թվում էր, որ Եվրոմիությանն անդամակցելու ջանքեր գործադրող Թուրքիայում ժողովրդական շրջանակներն ու առաջադեմ հասարակայնությունը գոնե 55-րդ տարելիցին հակազդեցությամբ կարձագանքի սեպտեմբերի 6-7-ի ջարդերին, իսկ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կդատապարտեն կատարվածը: Մինչդեռ ժողովրդական շրջանակները նախընտրում են պահպանել լռություն: Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ապա սրանք էլ, լինելով խիստ զբաղված հայ-թուրքական հաշտեցմամբ, դատապարտելու ժամանակ չեն գտնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ