News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ի նիստին քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության, ինչպես նաեւ ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ-երի շփման գոտում իրավիճակի հարցը: Այդ մասին Մոսկվայում ՀԱՊԿ-ի նեղ եւ ընդլայնված կազմով նիստի եւ նստաշրջանի արդյունքներն ամփոփելով` լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: 

Սարգսյանի խոսքով, նիստի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների նկատմամբ, ինչը ՀԱՊԿ-ի կանոնակարգի կարեւոր կետերից մեկն է: «Հայաստանի նախագահը բոլորին կոչ է արել ավելի ուշադիր լինել նման իրավիճակներում, եւ որ  փոխադարձ աջակցությունը պիտի լիարժեք իրականացվի: Եվ երբ աջակցություն չի լինում, ստացվում է, որ հարվածի տակ է դրվում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը եւ ճշմարտացիությունը»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ