Վլադիկավկազում կենտրոնական շուկայի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվն աճել է հասնելով 15-ի: 85 անձ, այդ թվում՝ երեխաներ, վնասվածքներ են ստացել:
«Վոլգա» ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 25-30 կգ` տրոտիլային համարժեքով: Ռումբը պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, սակրավորները եւս մեկ ռումբ են հայտնաբերել դեպքից ոչ հեռու: Ներկայումս նրանք ականազերծում են այն:
Քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչության»:
Լուսանկարը http://www.svobodanews.ru-ի





























