News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՊՆ-ն տեղեկություններ ունի այն մասին, որ Հարավային Օսիայի Ջավի շրջանում մոտ 10 օր առաջ «Իսկանդեր» տիպի  մի քանի ռուսական հրթիռային համալիրներ են տեղակայվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ԶՈւ Միավորված շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Մենք նման տեղեկություն ունենք եւ կարծում ենք, որ այդ հրթիռային  համալիրները հաստատ Վրաստանի դեմ չեն ուղղված: Կարծում եմ, որ այդ համալիրները Ռուսաստանի հեռահար պլանների մասն են կազմում: Առաջին հերթին ռուսական կողմի այդ գործողությունների պատասխանը պետք է լինի քաղաքական: Մենք նաեւ հույս ունենք, որ մեզ աջակցություն կհայտնի միջազգային հանրությունը»,- ասել է նա, փոխանում է «Ինտերֆաքս»-ը:

«Ցանկացած լարվածություն, թեկուզ մեր հարեւանների միջեւ կամ տարածաշրջանում հավասարակշռության ցանկացած փոփոխություն բնականաբար ընդհանուր սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում եւ Վրաստանում»,- մեջբերում է Կապանաձեին «Գրուզիա Օնլայն»-ը:

«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ վրացի փորձագետները կարծում են, որ Հարավային Օսիայում ռուսական հրթիռների տեղակայումն ուղղված է Թուրքիայի դեմ:

ՌԴ ՊՆ-ն այս կապակցությամբ դեռեւս մեկնաբանություններ չի տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ