News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդ վին» բուքմեյքերական գրասենյակում դեկտեմբերի 24-ին սպանված Արթուր Նազարյանը մոտ 20 օր առաջ էր ընդունվել աշխատանքի: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով,  Արթուր Նազարյանը գրասենյակի գանձապահն էր, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում փակել է դրամարկղը եւ գրասենյակից դուրս գալու պահին է դեպքը տեղի ունեցել: Այս պահին տարբեր վարկածներ են շրջանառվում սպանության շարժառիթների վերաբերյալ: Վարկած կա նաեւ, որ Նազարյանը նախկինում խնդիրներ է ունեցել սպանությունը կատարած անձի հետ: Նշենք, որ սպանության գործով արդեն կա մեղադրյալ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել այդ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Իրավապահ մարմինները սպանված երիտասարդի գրպանում հայտնաբերել են մոտ 150 հազար դրամ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Հունաստանում 78-ամյա տղամարդուն մանկահասակ թոռնուհու նկատմամբ սեռական բռնության մեղադրանք է առաջադրվել
Նշվում է, որ մեղադրյալը սկսել է բռնաբարել թոռնուհուն 9 տարեկանից
Սումգայիթում որդին դանակահարել է մորը
Ոստկիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ որդին դանակահարել է մորը...
Թուրքիայում տեղացի աղջիկների հանցախումբը թալանել է ռուսալեզու բնակիչների ավելի քան 50 բնակարան
Հանցագործները հետևել են իրենց զոհերին, իսկ երբ նրանք դուրս են եկել տնից․․․
Ղազախստանում բռնել են ՌԴ քաղաքացու, որին կասկածում են Նովոսիբիրսկում մի կնոջ եւ նրա մանկահասակ դստեր սպանության մեջ
Ղազախստանի ոստիկանությունը բռնել է ՌԴ քաղաքացու...
Ամենաշատ