News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայում իշխում է քրդերին ներքին թշնամի համարող մի ուժ։ Նման հայտարարություն է արել թուրք հայտնի պատմաբան Այշե Հյուրը։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ պատմաբան Այշե Հյուրը մեկնաբանել է քրդաբնակ շրջաններում  թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը՝ շեշտելով, թե վարչապետ Դավութօղլուի ասած «տուն առ տուն մաքրելու են» արտահայտությունը մաֆիոզների տերմինաբանությունից է ու ցեղասպանության ակնարկ ունի իր մեջ։

«Այսօր տեղի ունեցող զարգացումները նման են 1915-ի Հայոց ցեղասպանությանը։ 1915-ին էլ հայերը քաղաքական զարթոնքի մեջ էին ու քաղաքական պահանջներ էին ներկայացնում, ինչն ավարտվեց տեղահանությամբ ու ցեղասպանությամբ»,-ասել է Այշե Հյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ