News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կառավարության նիստում հայտնել է Թուրքիայի ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան այդ պետության դեմ Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցների մասին։ Այս մասին «Ռոսիա 24»-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։

«Կլինեն գործողություններ, որոնց մասին կհայտարարվի։ Կառավարության  նախագահը նիստերի ժամանակ արդեն ասել է այդ մասին»,- մեջբերում է Դվորկովիչի խոսքը ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ Դվորկովիչը նշել է, որ կառավարությունը խնդիր չի դրել ամբողջովին  հրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից։ «Մենք կարծում ենք, որ ոչ բարեկամական գործողություններին համարժեք պատասխան է պետք»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրաման էր ստորագրել, որի համաձայն՝ Ռուսաստան ներկրվող թուրքական որոշ ապրանքատեսակների վրա սահմանափակումներ են դրվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ