News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«ElectricYerevan շարժումը 2015թ. բերկրանքն էր, ոգեշնչման աղբյուրն ու հասարակության մոբիլիզացիայի հրաշալի օրինակ»,- ասում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր եւ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

ElectricYerevan-ը, նրա խոսքով, նշանակալից էր նրանով, որ մի խումբ երիտասարդներ իրենց ուսերին վերցրին մի պայքար, որից հրաժարվել էին ընդդիմադիր քաղաքական ուժերը:

«Ցանկացած երկրում ընդդիմադիր կուսակցություններն են սպասում իշխանության վրիպումներին, իշխանությունների սխալ որոշումների թիվ մեկ բռնողը քաղաքական ուժերն են, մինչդեռ նրանք պարզապես մասնակից դարձան քաղաքացիական շարժմանը եւ լավագույն դեպքում կանգնած էին անվտանգության պատի վրա եւ ոչ ավելին»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:

ElectricYerevan-ի հաջողության գաղտնիքը, ըստ Սաֆարյանի, շարժման երիտասարդ առաջնորդների նպատակասլացությունն էր եւ պահանջի հստակությունը:

«Շարժումը բազմամարդ դարձավ այն ժամանակ, երբ երիտասարդներն ուղղակի չնահանջեցին եւ գնացին, Բաղրամյան պողոտայում կանգնեցին: Հասարակությունը հասկացավ, որ նրանք ուժ են, որ փախչող չեն, որ միայն խոսող չեն, բոլորին ցնցեց այն, որ երիտասարդների նկատմամբ ուժ է կիրառվել, բայց նրանք վերադարձել են փողոց: Հետո շարժման ծրագիրն էր բոլորին շատ պարզ՝ մենք կանգնում ենք այստեղ, մինչեւ չեղյալ չի համարվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. վերին աստիճանի հասկանալի պահանջ, դրա համար մարդիկ սկսեցին շատանալ Բաղրամյան պողոտայում»,-նշում է Սաֆարյանը։

Ստյոպա Սաֆարյանը, այնուամենայնիվ, առանձնացնում է շարժման ձախողումները՝ լիդերության ճգնաժամ եւ պայքարի հետագա ռազմավարության բացակայություն:

«Նախ նկատելի էր, որ խումբը պառակտվեց եւ լիդերության խնդիրը չկարողացան լուծել, երկրորդ՝ խումբը չկարողացավ ադապտացվել այն իրավիճակին, որն արդեն փոխվեց Սերժ Սարգսյանի ելույթից հետո, եւ ոչ միայն չկարողացավ միասնական գնահատական տալ այդ նոր իրավիճակին, այլեւ պայքարի նոր ստատեգիա չմշակեց»,-ասում է Սաֆարյանը:

Շարժման առաջնորդների թերացումները Սաֆարյանը կապում է նրանց անփորձության հետ:

«Նրանց համար դա շատ մեծ մասշտաբ էր, նրանք պատրաստ չէին այդ մեծ զանգվածը ղեկավարելուն եւ առաջ տանելուն։ Իսկապես երիտասարդների համար բավական մեծ բեռ էր տարբեր, տարասեռ, տարբեր տրամադրություններով մարդկանց առաջնորդելը: Որպեսզի շարժումը շարունակեր բոլորին համոզիչ թվալ, նվազագույն ինչ-որ բան պիտի սահմանվեր, որը տարասեռ մասսաներին կհրապուրեր: Շարժման տրանսֆորմացիան այլ ձեւով պետք է տանեին: Եվ հմտություն չունեին, եւ միասնական չէին, արդեն տարբեր խմբեր էին աշխատում, ինչը ուղղակի ճեղքեց շարժումը: Երբ իրենք շատ խոշոր վրիպում թույլ տվեցին, իրենց հետեւից էլ արդեն չգնացին»,-ասում է Սաֆարյանը՝ հավելելով, որ երիտասարդներն, անշուշտ, մինչեւ հունիսի 26-27-ը համապատասխանում էին լիդերության չափանիշներին: 

Սաֆարյանն ասում է՝ ElectricYerevan-ը, միեւնույն է, կմնա շատ լուսավոր ու սիրուն մի պայքար՝ անկախ վրիպումներից ու ձախողումներից:

«ElectricYerevan-ից հետո, թեկուզ փոքր, բայց ինչ-որ բան փոխվեց եւ քաղաքացիական շարժումների գրագիտության,  եւ քաղաքացիական հասունության եւ ոստիկանության վարքագծի մեջ, բոլորն էլ սխալների վրա են սովորում»,-ասում է Սաֆարյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ