News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ ապագայում ամերիկյան ավիաընկերությունները կկարողանան ավելի քան 250 մլրդ դոլար տնտեսել վերջին 6 տարիների ընթացքում «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում NASA-ի մշակումների շնորհիվ: Այս մասին հայտնում է տիեզերական գործակալության կայքը, գրում է «Կորեսպոնդենտը»

NASA–ի «Էկոլոգիապես պատասխանատու ավիացիա» նախագծի շրջանակում մշակված նոր տեխնոլոգիաների շնորհիվ ավիաընկերությունները կկարողանան կրկնակի կրճատել վառելիքի գործածումը, 75 տոկոսով նվազեցնել օդի աղտոտումը ու  այսօրվա ցուցանիշների գրեթե մեկ ութերորդի չափով կրճատել աղմուկը մակարդակը, ասված է հաղորդագրության մեջ:

«Համակարգչային մոդելավորումը ցույց է տալիս, որ 2025-2050 թթ.ժամանակահատվածի շահագործման ծախսերում տնտեսական էֆեկտը կարող է 255 մլրդ դոլար կազմել, եթե ավիաընկերությունները սկսեն կիրառել այդ տեխնոլոգիաները»,- նշեց Ջեյվոն Շինը, NASA-ի ղեկավարի օգնականը աէրոնավտիկայի հետազոտության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ