News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ջրի խնայողության նպատակով նոր պարարտանյութ է մշակվել: Ինչպես  NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Eco Technology» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, պարարտանյութի հատիկները հողից հավաքում են ջուրը   (լինի դա ոռոգման ջուր, թե անձրեւաջուր) եւ դա վերադարձնում են բույսին երբ եւ որքան անհրաժեշտ լինի:

Պարարտանյութը, հավելել է նա, ոչ միայն ջուր կխնայի, այլեւ հողի մեջ գտնվող սննդանյութերը:  Սովորաբար բույսերը ոչ միշտ են հասցնում ներծծել այն ամենը, ինչը հողի մեջ տարրալուծում է ջուրը: Սննդանյութերը կարող են ներծծվել խորը ջրերի մեջ, իսկ հողը կաղքատանա:  «Իսկ մեր պարարտանյութի հատիկները ոչ միայն ջուր են կուտակում, այլեւ օգտակար սննդանյութեր», - պարզաբանել է Բաղդասարյանը:

Պարարտանյութը ոչ միայն անհրաժեշտ ջուր է հավաքում, այլեւ վերացնում է դրանց ավելցուկը, այսինքն թույլ չի տալիս, որ արմատները փտեն: Ընդհանուր առմամբ դա օգնում է  40 – 60 տոկոսով բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, այդ նյութը կենսաբանորեն քայքայվում է, այսինքն հողի մեջ մնացորդներ չի թողնում, հավելել է նա: 

Պարարտանյութը, որը կոչվում է «Aquasource», կամավորական գյուղացիների մոտ արդեն մի շարք փորձարկումներ է անցել, իսկ այժմ դրա վերաբերյալ թեկնածուական թեզ է պաշտպանում «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը: Բացի այդ, պարարտանյութը փորձարկվում է մի շարք միջազգային ծրագրերով` Համաշխարհային բանկի նախագծերից մեկով, Վայրի բնության հիմնադրամի  WWF` Թռչկանի ջրվեժի տարածքում ծառերի տնկման նախագծի, ինչպես նաեւ  ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության` Սեւանի ափին մրգատու այգի ստեղծելու նախագծի շրջանակում:

Արտասահմանում` Իրանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում եւ նույնիսկ հեռավոր ՀԱՀ-ում եւ Նամիբիայում եւս արդեն հետաքրքրվում են նոր արտադրանքով:  «Մենք որոշ տեղերում նմուշներ ենք ուղարկել ֆերմերներին, այլ տեղերում էլ` գիտահետազոտական ինստիտուտներին:  Ուզում ենք նաեւ առեւտրական խմբաքանակներ մատակարարել, սակայն  դրա համար անհրաժեշտ է ավելի շատ արտադրել: Այժմ մեկ ամսվա ընթացքում 1,5 տոննա է ստացվում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) «Matching Grants» դրամաշնորհային ծրագրի միջոցների շնորհիվ ուզում ենք հասցնել 15 – 20 տոննայի: Դրամաշնորհի ծավալը  50 հազար դոլար է (նույնքան էլ ներդրումային ծրագրի մեջ կներդնի ինքը ընկերությունը): 1 կգ պարարտանյութը նախատեսված է   330 բույսի համար կամ միջինը 1 հա-ի համար 90 կգ է պահանջվում: Իհարկե, մեր ոչ բոլոր ֆերմերները գումար ունեն աշխատանքում ամեն անհրաժեշտի համար, բայց պետք է ուղղակի նստել ու հաշվել, թե որքան կաճի բերքատվությունը եւ կծածկի արդյոք պարարտանյութի վրա արված ծախսերը», - նշել է Աշոտ Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ